Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը ՀՀ Ոստիկանապետի հետ

12 / 06 / 2018

2018 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ոստիկանության գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը: Ի թիվս այլ հարցերի՝ Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը քննարկեցին ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարը:

×
×