Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ

13 / 09 / 2013

2013թ. սեպտեմբերի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Եվրոպական միության հետ համագործակցության հետագա զարգացումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը նշեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը: Միաժամանակ, Ա.Բաղդասարյանը կարևորեց Եվրոպական միության հետ երկխոսության շարունակությունը` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությամբ երկրում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվողդ բարեփոխումները, և այսուհետ ևս ակնկալում է շարունակական համագործակցություն առանցքային բոլոր ոլորտներում: Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: