Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը

22 / 06 / 2013

Պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդիաշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանությանմարմինների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախատեսված է Նիկոլայ Պատրուշևի հանդիպումները ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարԱրթուր Բաղդասարյանի հետ:
Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր:

Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունըխորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականիաստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն: