Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ

01 / 11 / 2019

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումներ են տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։