Մամլո հաղորդագրություններ

ՀՀ ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ

20 / 11 / 2019

2019թ․ նոյեմբերի 20-ին, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։

Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընգծեց հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորեց ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։

Նիկոլայ Պատրուշևը հրավիրեց քարտուղար Գրիգորյանին մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։
Քննարկվեցին ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվեցին ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները։

×
×