Մամլո հաղորդագրություններ

release

Քարտուղար Գրիգորյանի խոսքը Պրիմակովյան ընթերցումներում

22 / 11 / 2019

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հայաստանը իր ապագայի ճանապարհին» վերտառությամբ խոսքով հանդես եկավ Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպված «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով Պրիմակովյան ընթերցումներում։

Խոսքի ընթացքում անդրադարձ եղավ ինչպես Հայաստանի ներկայիս մարտահրավերներին, այնպես էլ աշխարհում Հայաստանի գլոբալ դիրքավորմանը: