Մամլո հաղորդագրություններ

Հանդիպում Բյուրականի աստղադիտարան - ինստիտուտի տնօրենի հետ

04 / 07 / 2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր ընդունեց ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան, Բյուրականի աստղադիտարան - ինստիտուտի տնօրեն Արեգ Միքայելյանին: Պարոն Միքայելյանը ներկայացրեց ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք տեղական ու տարածաշրջանային նշանակության ծրագրեր, որոնք վերաբերում էին աստղաֆիզիկային։ Արմեն Գրիգորյանի համոզմամբ մեր հայրենիքի անվտանգության հայեցակարգի մշակումն անմիջականորեն առնչվում է գիտության և կրթության հետ: Այդ իմաստով, երկուստեք հաստատեցին, որ միմիայն գիտության ոլորտի շարունակական զարգացման շնորհիվ կարող ենք ունենալ անվտանգության ոլորտը կատարելագործող ու ամրացնող պրոֆեսիոնալ կադրեր:
Արեգ Միքայելյանի հավաստմամբ, չնայած ֆինանսական միջոցների սղությանը, Բյուրականի աստղադիտարան – ինստիտուտն աշխարհի լավագույն մասնագիտական կենտրոններից մեկն է: Առկա ներուժի շնորհիվ իրենց մասնագետներն իրենց զգալի ներդրումն են բերում տիեզերքի ուսումնասիրման գործում:
Զրույցի ավարտին պարոն Միքայելյանն Արմեն Գրիգորյանին փոխանցեց տիեզերքին ու աստղագիտությանը վերաբերող մի քանի աշխատություն, որոնք հիմնականում աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետազոտությունների մասին են:

×
×