Մամլո հաղորդագրություններ

ԱԽ քարտուղարը ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

31 / 08 / 2018

2018 թվականի Օգոստոսի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով հյուրին քարտուղարը բարձր գնահատեց երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկեցին Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։
Քննարկում եղավ նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։
Հանդիպման ընթացքում երկուստեք վերահաստատվեց երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու պատրաստակամությունը:

×
×