Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղարը մասնակցեց Բելառուսի հայ համայնքի հետ կազմակերպված ընթրիքին

29 / 10 / 2018

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Մինսկում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության շրջանակներում ԱԽ քարտուղարը մասնակցեց Բելառուսի հայ համայնքի հետ կազմակերպված ընթրիքին։ Ընթրիքի ընթացքում քննարկվեցին տեղի հայ համայնքին վերաբերող հարցեր: Քարտուղարը ներկայացրեց հետհեղափոխական Հայաստանի քաղաքական գործընթացները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը։ Տեղի ունեցավ Հայաստանի ապագայի, քաղաքական համակարգի արդյունավետության բարձրացմանը վերաբերող քննարկում:
Առանձնահատուկ կարևորվեց Սփյուռք-Հայաստան բազմաոլորտ կապերի խորացումը: