ՀՀ Փոխվարչապետ

team

Մհեր Գրիգորյան

ՀՀ Փոխվարչապետ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1972թ., 15 փետրվարի, ք.Աշտարակ

Կրթություն

1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,
1991-1994թթ. սովորել է և ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում,
1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Աշխատանքային գործունեություն

1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ
1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը
1999–2005թթ. աշխատել է Հայներարտբանկում (ներկայիս Ամերիաբանկ) իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ
2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում
2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը
2007-2011թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում
2006-2018թթ. զբաղեցրել է «Առքա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը
2011-2018թթ. զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը
2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը
2018թ․ մայիսի 12-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ
2018թ. հոկտեմբերի 16-ից մինչև 2019թ. հունվարի 16-ը իրականացրել է փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
2019թ. հունվարի 16-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է փոխվարչապետ

Պարգևներ

2016թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2017թ. Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

Այլ տվյալներ

Պահեստի սպա է
Դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի և դուստր