Press releases

release

Secretary of the National Security Council Artur Baghdasaryan received NATO’s Assistant Secretary General

29 / 02 / 2012

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության և պլանավորման գծով տեղակալ Հուսեին Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը երկուստեք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղություններից մեկն է և կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ԱԳԳԾ-ի շրջանակներում:
Կողմերը քննարկել են պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: